Թուրքիայի ըննդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված  5 ամսվա ըբնթացքում 3 մեծ համաժողովներ իրականացնել, որին մասնակցելու համար հրավիրել են պատմաբանների եւ քաղաքական գործիչների։

Թուրքական CNNturk-ի հետ զրույցում Թուրքիայի մայր ընդդիմության՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Մուսթաֆա Բալբայը հայտարարել է, թե իրենց կուսակցությունը 1915-ի հետ կապված առաջարկում է 20-րդ դարի հիշողությունը տեղափոխել 21-րդ դար եւ դեմ առ դեմ լինել իրադարձություններին։

Մուսթաֆա Բալբայը նշել է, թե աշխարհում հայկական տեսակետը պաշտպանող 40 հազար գիրք, իսկ թուրքերի տեսակետը պաշտպանող՝ 60 հազար գիրք կա։ «Մենք այդ իրադարձությունների հետ կապված չենք ասում, թե մեր տեսակետը սա է, այլ հրավիրում ենք պատմաբաններին, թող այդ թեմայով խոսեն։ Թող հայերն էլ գան ու հետեւեն։ Թող Հայաստանի նախագահն էլ գա։  Այդ համաժողովներին մասնակցելու են ոչ միայն պատմաբաններ, այլ այդ ժամանակահտվածի կարեւոր գործիչների թոռները, այդ թվում Չերչիլի թոռը, Մուսթաֆա Կարաբեքիր փաշայի թոռը»,-նշել է Մուսթաֆա Բալբայը։

Նշվում է, որ առաջին համաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 14-15-ին։