Դուբայը մտադիր է միանգամից երկու համաշխարհային ռեկորդ սահմանել` «սելֆի-լուսանկարի ամենաերկար շղթայով» եւ մեկ ավտոշարասյունում ավտոմեքենաների ամենամեծ քանակությամբ, փոխանցում է Direct Press-ը` վկայակոչելով Emirates 24/7-ը:

Ռեկորդները պետք է սահմանվեն նոյեմբերի 28-ի շքերթի ժամանակ` Դուբայի ավտոմեքենաների փառատոնի շրջանակում: Աղբյորը նշում է, որ ավտոշարասյունը բաղկացած է լինելու 500 մեքենայից, այդ թվում նաեւ բացառիկ մեքենաներից եւ Դուբայի ոստիկանության «սուպերքարերից»: Դուբայն այդպիսով պատրաստվում է համաշխարհային ռեկորդ սամանել`  մեկ շարասյան մեջ տարբեր տեսակի  մեքենաների ամենամեծ քանակությամբ: 

Կազմակերպիչները ծրագրում են  ռեկոդ սահմանել նաեւ «ամենաերկար շղթայով սելֆի լուսանկարի» մասով,  որը մեկնարկել է Լոս Անջելեսում այս տարվա հոկտեմբերին եւ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Այն ժամանակ շղթայում 283 մարդ էր եղել, Դուբայում կմասնակցի 300 մարդ: