Երեւանում պատրաստվում են տների նոր ձեղնահարկեր կառուցել: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, գաղափարը դեռ պատրաստ ծրագրի չի վերածվել եւ քննարկվում է միայն հայեցակարգի մակարդակում: «Մենք դեռ չենք ընտրել շինությունները, որոնց վրա կկարողանան ձեղնահարկ կառուցել, ոչ էլ նախագծի ծավալը, ոչ էլ իրականացման արժեքը»,- հայտարարել է Արեյանը:
Համապատասխանաբար, մինչեւ վերջ դեռ չեն մշակվե սեյսմիկ ռիսկերը(որոնց մասին նշում են բազմաթիվ ճարտարապետներ, քանի որ ժամանակին «ստալինյան» հին տների վրա ձեղնահարկի անվան տակ ոչ թե մեկ, նույնիսկ երկու հավելյալ հարկեր են ավելացել):



























