ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքները վկայում են, որ հանրապետականները ԱՄՆ-ի Սենատում մեծամասնություն կկազմեն, դրա համար նրանց ընդամենը մեկ ձայն է հարկավոր, փոխանցում է BBC-ն։

Ըստ աղբյուրի՝ կուսակցությունն անդեն հինգ տեղ ունի Սենատում՝ Արքանզաս, Կոլորադո, Մոնտանա, Հարավային Դակոտա եւ Արեւմտյան Վիրջինիա նահանգներում։ Ֆլորիդայում եւ Վիսկոնսինում հանրապետական նահանգապետերը «դիմացել են» դաժան մրցակցությանը։
Հանրապետականների վերահսկման տակ կարող է անցնել նաեւ Ներկայացուցիչների պալատը։ Մասնավորապես, Կենտուկի նահանգում առաջատարն է հանրապետական Միթչ Մաքքոնելը։

Ընտրատեղամասերի փակվելուց հետո նախնական արդյունքները վկայում են, որ հանրապետականները պահպանել են տեղերը Ալաբամայում, Ջորջիայում, Կանզասում, Միսիսիպիում, Նեբրասկայում, Օկլահոմայում, Հարավային Կարոլինայում, Թենեսիում։ Դեմոկրատները տեղերը պահպանել են Դելավերում, Մասաչուսեթսում, Նյու Ջերսիում եւ Ռոդ Այլենդում։

Հիշեցնենք, նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ում համազգային միջանկյալ ընտրություններ են կայացել։