Մամուլի տեղեկությունները ԱԽՏՀ-ի եւ «մեծ քսանի» գագաթաժողովների շրջանակում Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի հնարավո հանդիպման մասին չեն հաստատվել, գրում է Վզգլյադ թերթը, նշելով, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը չի կարողացել հաստատել տվյալ տեղեկությունը:
«Մենք դեռ չենք կարող հայտարարել որեւէ երկկողմ հանդիպման մասին», - ասել է Մարկ Ստրոխը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ արեւմտյան մամուլը հայտնել էր, որ Օբաման մտադիր չէ պաշտոնապես հանդիպել Պուտինին Ավստրալիայում «Մեծ քսանի» գագաթաժողովի եւ ՉԺՀ-ում ԱԽՏՀ-ի գագաթաժողովում, սակայն չի բացառում հանդիպումը կուլիսներում: Չէր բացառվել, որ երկու նախագահները կարող են ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել:
Թերթն իր հերթին հայտնել է, որ Պուտինն Օբամայի հետ հանդիպման դեմ ոչինչ չունի, չնայած հասկանոմ է, որ այն հատուկ իմաստ չունի, սակայն ԱՄՆ-ն շարունակում է Ռուսաստանի շրջափակման փորձը, իսկ հետեւաբար, պետք է ցույց տան, որ Օբաման արհամարհում է «մեծամիտ Պուտինին»:
ԱԽՏՀ-ի գագաթաժողովը մեկնարկում է Պեկինում՝ նոյեմբերի 10-ին: Ներկա են լինելու տասյնակ պետությունների նախագահներ, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հարուստ գործարարներ: «Մեծ քսանի» գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ին՝ Աստրալիայի Բրիսբեն քաղաքում:




























