2015թ. Պաղեստինը նախատեսում է ՄԱԿ-ում լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրին։

Ըստ աղբյուրի՝ մինչեւ ընթացիկ նոյեմբերի վերջը Պաղեստինն ակնկալում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն քվեարկության կդնի իսրայելյան օկուպացիան  դադարեցնելու ժամկետների վերաբերյալ բանաձեւի նախագիծը։

 «Մենք հուսով ենք լայն աջակցություն ստանալ: Իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի բանաձեւն ընդունվի, սակայն եթե որեւէ մեկը օգտվի իր վետոյի իրավունքից, ապա այն կխանգարի ԱԳ-ին կատարել իր պարտավորությունները եւ բացել խաղաղության ճանապարհը», - ասել է դիվանագետը: Ըստ նրա՝ Պաղեստինը մտադիր չէ սպասել 2015 թ., երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն համալրվելու է: 

Պաղեստինի գլխավոր խնդիրը 9 ձայնի անհրաժեշտ շեմը հաղթահարելն է, որն անհրաժեշտ է  Խորհրդում որոշումներ կայացնելու համար, որպեսզի ցույց տա, որ իր անդամների մեծամասնությունն  աջակցում է Պաղեստինին:

Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ էր ստացել 2012 թ. նոյեմբերի 29-ին ԳԱ-ի քվեարկության արդյունքում: ՄԱԿ-ում լիիրավ անդամակցություն ստանալու համար անհրաժեշտ է ԱԽ երաշխավորումը: