Չինաստանի Պեկինում սկսվել է ԱԽՏՀ-ի գագաթաժողովի շաբաթը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ աղբյուրի՝ 2014 թ. ԱԽՏՀ գագաթաժողովը տեղի է ունենում Պեկինում՝ նոյեմբերի 5-11-ին, «Ապագայի ձեւավորումը՝ Ասիալան-խաղաղօվկիանոսյան գործընկերության միջոցով» կարգախոսով: Առաջնահերթ խնդիրներ են նշվել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի զարգացումը, տնտեսական բարեփոխման առաջխաղացումը, նորարական զարգացումը եւ աճը, ենթակառուցվածքային ներդրումները եւ համալիր փոխկապակցվածությունը:
Նոյեմբերի 7-8-ի գագաթաժողովի շրջանակում տեղի կունենա արտգործնախարարների եւ առեւտրի նախարարների հանդիպումը: Նոյեմբերի 9-10-ին նախատեսված է ԱԽՏՀ-ի գործնական գագաթաժողով, իսկ նոյեմբերի 10-11-ին տեղի կունենա ԱԽՏՀ-ի տնտեսական առաջնորդների հանդիպումը:
Գագաթաժողովի շրջանակում տեղի կունենան նաեւ մի շարք այլ միջոցառումներ եւ երկկողմ հանդիպումներ, այդ թվում նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
ԱԽՏՀ ֆորումը ստեղծվել էր 1989 թ. նոյեմբերին Կանբերայում: Ռուսաստանը դրան միացել էր 1998 թ.:




























