Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:



























