Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հոկտեմբերի կեսերից հետո առաջին անգամ առանց ձեռնափայտի է ներկայացել հանրությանը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ճապոնական Kyodo News գործակալությունը:
Լրատվամիջոցները նոյեմբերի 5-ին հրապարակել են Կիմ Չեն Ընի լուսանկարը՝ բանակային հրամանատարության հետ, որում երեւում է, որ նա առանց ձեռնափայտի է: Այս լուսանկարն ապացուցում է, որ առաջնորդն ապաքինվել է:
Հիշեցնենք, Կիմ Չեն Ընը սեպտեմբերի 3-ից հանրությանը չէր երեւացել, ինչը արեւմտյան մամուլին թույլ էր տվել ենթադրություններ կատարել նրա առողջական վիճակի վերաբերյալ: Հոկտեմբերի վերջին հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը հայտնել էր, որ առաջնորդին ոտնաթաթի եւ կոճի վիրահատության են ենթարկել:




























