Արդշինինվեստբանկի եւ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ) միջեւ նոյեմբերի 4-ին ստորագրվեց թվով երկրորդ վարկային պայմանագիրը, որով կողմերը Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը կհատկացնեն 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի վարկային միջոցներ: Այսպիսով, ՍԱԶԲ-ի կողմից Բանկին տրամադրված ընդհանուր վարկերի գումարը կկազմի 18 մլն ԱՄՆ դոլար:

ՓՄՁ ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման խթանման եւ աշխատատեղերի ստեղծման համար կարեւոր բաղկացուցիչ: 

«ՍաԱրդշինինվեստբանկի եւ ՍԱԶԲ-ի միջեւ երկրորդ համագործակցությունն է, ինչը խոսում է մեր կազմակերպությունների միջեւ ստեղծված փոխադարձ վստահության մասին: Սույն պայմանագրով ստացված միջոցները կուղղվեն Բանկի հիմնական թիրախային խմբի` փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը: Արդշինինվեստբանկը կշարունակի Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված իր ռազմավարությունը՝ տրամադրելով մրցունակ պայմաններով երկարաժամկետ վարկեր»,- ասաց Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

«ՓՄՁ ոլորտի զարգացումը, մասնավորապես տնտեսության իրական հատվածում, հանդիսանում է ՍԱԶԲ-ի եւ Կառավարության ռազմավարական առաջնահերթությունը: Ներկա տնտեսական իրավիճակում, երբ ֆինանսական միջոցների հասանելիությունը շարունակում է մնալ սահմանափակ, տրամադրվող վարկային միջոցները կբարձրացնեն Հայաստանի ՓՄՁ ոլորտի մրցունակությունը»,- ասաց  ՍԱԶԲ-ի նախագահ Իհսան Ուգուր Դելիկանլին վարկային պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ:

Գործարքը հանդիսանում է ՍԱԶԲ-ի եւ Արդշինինվեստբանկի միջեւ հաջող համագործակցության շարունակություն, որը սկիզբ է դրվել 2012թվականին ՍԱԶԲ-ի կողմից բնակարանային ֆինանսավորման նպատակով Արդշինինվեստբանկին տրամադրված վարկով:

Սկսած իր գործունեության սկզբիցՍԱԶԲ-ըՀայաստանում կատարել է 120 միլիոն եվրոյի ներդրում ՝ մեծամասամբ ուղղված ՓՄՁ հատվածի զարգացմանը: