«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ Նաբիլ ալ Դահաբան, որին երկար ժամանակ փնտրում էին ԱՄՆ-ում, Եմենում սպանվել է անօդաչու օդանավի հարվածից, փոխանցում է Russian Today-ը:

Սպանվել են նաեւ «Ալ Քաիդայի» չորս այլ անդամներ, այդ թվում՝ բարձրաստիճան ներկայացուցիչ Շավքի ալ Բադանին:

Արեւմտյան մամուլի տվյալներով՝ ԱՄՆ-ի Պետդեպը Նաբիլ ալ Դահաբային աշխարհի ամենաորոնվող ահաբեկիչների շարքն էր դասել: Նա համարվում էր Եմենի մայրաքաղաք Սանայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա կատարված հարձակման, ինչպես նաեւ 2012թ. Սանայում կատարված ահաբեկչության մասնակից, որի հետեւանքով հարյուրից ավելի զինծառայող էր զոհվել: