«Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Թամարյանը հոկտեմբերի 31-ին 14.40-ին, ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ ինքնասպանության փորձը կանխվել է ՔԿՎ աշխատակիցների կողմից: Արմեն Թամարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը: