Ոստիկանության ավագ սերժանտը սեռական հարաբերություններ է ունեցել իր իսկ կողմից ձերբակալված միգրանտ կնոջ հետ, ինչի պատճառով էլ ազատվել է աշխատանքից: Այդ մասին հայտնում է «RBK»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին: Ոստիկանությունը կնոջը ձերբակալել է միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար, որից հետո նրան տեղափոխել է ոստիկանական սենյակ, որտեղ «կնոջ հետ առանց բռնության սեռական բնույթի հարաբերություններ է ունեցել»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավախախտը ազատվել է աշխատանքից, իսկ ոստիկանության մի շարք ղեկավարներ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել:




























