Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլ կտա հավկիթ ներմուծել միայն թռչնաֆաբրիկաներին: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողներին հայտարարեց Սննդամթերքի անվտանգության ծառայության անասնաբուժական պետական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Այնպիսի զգայուն ապրանքը, ինչպիսին հավկիթն է, չպետք է ներմուծեն մասնագիտացված ընկերությունները՝առանց սառեցնող ֆուրգոնների եւ պահեստներում առանց սառնարանների:
Ներմուծման թուլտվություն ստացել են 4 թռչնաֆաբրիկաներ՝ «Արաքս», Արզնի, Լուսակերտ եւ «Աշտարակ ձու» թռչնաֆաբրիկաները:
Որոշ ժամանակ առաջ շուկայից 500 հավկիթ հաշվվող խմբաքանակ էր բռնագրավել առանց ապրանքանշման, որը ներմուծել է ոչ մասնագիտացված ընկերություն: Ապրանքը, որոնք նրանք պարտավում էին ներկրել, նշվել էր միայն արկղերում, առանց հատիկավոր նշման: Ուստի նրանք պարտավորվեցին դրանք իրացնել միայն մեծածախ եղանակով, սակայն «զանգից 5 րոպե առաջ» որոշել էին դրանք սպառել մանրածախ շուկայում: «Մենք դա թույլ չտվեցիքն եւ հետայսու որոշեցինք ներկրման թույլտվություն տալ ոչ թե նրանց, ովքեր ցանկանում են, այլ ովքեր կարող են», - եզրափակեց Մկրտչյանը:





























