Ֆրանսիայի դպրոցական ճաշարանի 30-ամյա աշխատակցուհին մեկ տարվա ընթացքում սիրային նամակներ է ուղարկել 9-ամյա տղային, հայտնում է LifeNews-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իր նամակները կինը զարդարել է սրտիկներով եւ տղային գրել իր սիրո, նրա հետ փախչելու, ողջ կյանքը միասին անցկացնելու եւ ժառանգներ ունենալու ցանկության մասին:

Տղայի ծնողները նամակները հայտնաբերել են տղայի սենյակում եւ դիմել դատարան: Սակայն դա նույնպես չի կանգնեցրել կնոջը, եւ նա շարունակել է միակողմանիորեն նամակներ գրել: Ավելի ուշ նշանակված հոգեբուժական փորձաքննությունը կնոջ մեջ ոչ մի շեղում չի բացահայտել:

2014թ. հոկտեմբերի վերջին տղայի ծնողները նույն հայցով կրկին դիմել են դատարան: Այժմ երեխան այցելու է հոգեբանի: Բժիշկները օգնում են նրանց ազատվել մեղքի զգացումից: