ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը նոյեմբերի 9-ին Էստոնիայում շտաբային ուսումնավարժանքներ են սկսել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրությունը:
«Վարժանքների մեծ մասն անցկացվում է Ստավանգերում: Սցենարի համաձայն, թշնամական տրամադրված պետության բանակը ներխուժում է Էստոնիա: Երկիրը ռազմական դրություն է հայտարարում, ՆԱՏՕ-ն այնտեղ արագ արձագանքման ուժեր է ուղարկում»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ուսումնավարժանքներին մասնակցում են շուրջ 1.500 զինծառայողներ եւ քաղաքացիական մասնագետներ դաշինքի անդամ 20 երկրներից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիտվայում «Երկաթե սուր» (Iron Sword) վարժանքներ են մեկնարկել, որոնց մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ 9 երկրներից ավելի քան 2.500 զինծառայող:




























