ԱԽՏՀ-ի ղեկավարների հերթական հանդիպումը մեկնարկել է Պեկինում՝ նոյեմբերի 10-ին: Երկրների հանդիպման օրակարգի գլխավոր թեման ազատ առեւտրի միասնական գոտի ստեղծելն է՝ ի հակակշիռ Խաղաղօվկիանոսյան գործընկերության, փոխանցում է «Կոմերսանտը»:
ԱԽՏՀ-ի երկրների առեւտրային ներկայացուցիչները նոյեմբերի 9-ին հաստատել են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միասնական առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունների ճանապարհային քարտեզը: Փաստաթղթում միասնական առեւտրի գոտու ստեղծման կոնկրետ ժամկետներ նշված չեն, չնայած նախկինում ենթադրվել էր, որ բանակցությունները կավարտվեն 2025 թ. ոչ ուշ:
Թերթը հիշեցնոմէ, որ ԱՄՆ-ն հույս ունի Տրանսխաղաղօվկիանոսյան տիրույթում այլընտրանքային ԱԱԳ ստեղծելու ուղղությամբ բանակցությունների արագ ավարտի, որը միավորում է տարածաշրջանի 12 երկիր: Առայժմ կողմերը չեն կարողացել հարթել որոշ տարաձայնություններ:
Մինչ այդ Չինաստանը առաջ է տանում նաեւ սեփական առեւտրային նախաձեռնությունը՝ տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերություն ստեղծելու ուղղությամբ: Ենթադրվում է, որ այդ գոտում ՉԺՀ-ից բացի կընդգրկվի 16 եկիր: Բանակցությունները նախատեսում են ավարտել արդեն հաջորդ տարի:



























