Այն բանից հետո, երբ ՌԴ նախագահը ԱԽՏՀ գագաթաժողովում YotaPhone 2 սմարթֆոն է նվիրել ՉԺՀ նախագահին, Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը որոշել է ինքն էկ երկրորդ սերնդի ռուսական սմարթֆոն ձեռք բերել, փոխանցում է Lenta.ru-ն՝ մեջբերելով  Instagram-ի բլոգում Քադիրովի գրառումը:

 «Ըստ մասնագետների՝ սմարթֆոնը մեծ ապագա ունի: Նրանց գնահատմամբ՝ բջջայինների մեր շուկան աշխարհում խոշորագույններից է: Ես արդեն կարգադրել եմ իմ համար YotaPhone 2 պատվիրել: Վստահ եմ՝ դուք էլ այդկերպ կվարվեք», -  նշել է Չեչնիայի ղեկավարը:

YotaPhone 2-ը պաշտոնապես կթողարկվի 2014թ. դեկտեմբերին: Նախնական նմուշը ցուցադրվել էր հունվարին՝  Լաս Վեգասի CES-2014 ցուցահանդեսում:

Երկրորդ սերնդի YotaPhone-ն ունի հիմնական էկրան՝  Super AMOLED տեխնոլոգիայով, այն ունի 5 դյույմ եւ 1920 x 1080 թողունակություն: Երկրորդական էկրանն ունի 4,7 դյույմ եւ  960 x540 թողունակություն: Այն ունի E-Ink տեխնոլոգիայ, որը թույլ է տալիս պատկերը պահապնել առանց էներգիա ծախսելու:  Սարքն ունի քառամիջուկ Snapdragon 800 պրոցեսոր՝ NFC տեխնոլոգիայով եւ անլար մարտկոցով: