Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 10-ին, ժամը 02.04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակա սարում քաղաքացին «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենայով արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Բ. Ա.-ին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 77 LF 787 համարանիշի ավտոմեքենան: