Հայաստանի բնապահպանության նախարարության նոյեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 3.02մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում եւ հաշվարկվել է 56.84մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության անտառների, կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության եւ Տավուշի տարածքային բաժինների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսությունում» իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 1,22մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Բնապահպանական պետական տեսչության Արագածոտնի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 600.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 52.582մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանության նախարարության Կոտայքի տարածքային եւ Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 300.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 1,3մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 300.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 969,17հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար  տասնմեկ ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1.1մլն.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի տասնմեկ որոշում եւ հաշվարկվել է 675,0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերած խախտման համար   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 90,0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված երկու գործերի քննության  արդյունքում  երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

ՀՀ ԲՆ Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում իսկ առգրավված 40.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ: 

Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում  հայտնաբերած ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 3,0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ, իսկ  Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 4.1 մլն.դր. գումար: