«Ռոստելեկոմը» Երեւանի կենտրոնի բարեկարգված պուրակում (Նալբանդյան եւ Հանրապետության փողոցների միջեւ ընկած հատվածում, ՀՀ ֆինանսների նախարարության հարեւանությամբ) նոյեմբերի 8-ին մասնակցել է ծառատունկի: Միջոցառումը կազմակերպված էր Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ:
Մաքուր ու բարեկարգ քաղաքում ապրել ցանկանում են բոլորը եւ նմանօրինակ ծրագրերի շնորհիվ է, որԵրեւանը տեղացիներին ու հյուրերին ներկայանում է որպես հյուրընկալ, հարմարավետ եւ ժամանակակից քաղաք:
Բացի ծառատունկից, որին մասնակցեցին ընկերության ներկայացուցիչները, «Ռոստելեկոմը» հայտարարեց նաեւ այգում անվճար հանրային WiFi կապի տրամադրման մասին: Այսուհետ այգու բոլոր այցելուները կկարողանան վայելել լիարժեք հանգիստ՝ միաժամանակ օգտվելով բարձրորակ ինտերնետ կապից:
Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմի» Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում դեռ 2012թ.-ից անվճար գերարագ WiFi կապից օգտվում են մի շարք երեւանյան եւ մարզային հանրային այգիներ:
Նշենք, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը, Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ 2012թ.-ից նախաձեռնել են որոշ համայնքային այգիներ WiFi ինտերնետ կապով ապահովելու աշխատանքները:
Այսօր մի շարք այգիներում հնարավոր է միանգամայն անվճար օգտվել «Ռոստելեկոմի» կողմից տրամադրվող որակյալ՝ գերարագ, WiFi ինտերնետ կապից:
Հետեւյալ այգիներում շուրջօրյա կարող եք անվճար օգտվել «Ռոստելեկոմի» տրամադրած WiFi ինտերնետ կապից՝
- Մաշտոցի պուրակ,
- Հալաբյան փողոցին հարող այգի,
- ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից այգի,
- Դավիթաշեն համայնքային այգի,
- Սասունցի Դավթի հրապարակի,
- ք. Աբովյանում, եկեղեցուն հարող տարածք,
- ք. Կապան, երեք հանրային այգիներ:
«Ռոստելեկոմը» մեծապես կարեւորում է նման նախաձեռնությունները, որոնք զբոսանքի եւ հանգստի վայրերում առավել հասանելի են դարձնում կապի ժամանակակից միջոցները:
.jpg)
.jpg)



























