Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ուկրաինական ընկերությունները պատրաստ են մասնակցել Շրի Լանկայի «Մանար» նավթահանքի բլոկներից մեկի շահագործմանը, ջերմա եւ հիդրոէլեկտրակայանների կառուցմանը, այդ երկիր էներգետիկ սարքավորումների մատակարարումներին:
Այս մասին Յանուկովիչը հայտնել է Կիեւում Շրի Լանկայի նախագահ Մահինդի Ռաջապակսայի հետ երկկողմ բանակցությունների ընթացքում:
Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ ուկրաինական կողմը մտադիր է մասնակցել Շրի Լանկայի տնտեսական եւ արդյունաբերական ենթակառուցվածքների վերակառուցմանը: Հաղորդում է Pravda.ru-ն:



























