«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  նոյեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչեւ նոյեմբերի 12-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի, Մարգարյան փողոցների եւ նրբանցքների, Հալաբյան փող. 41-65 շենքերի, Բաշինջաղյան փող. 159-191 շենքերի եւ 1-ին, 2-րդ նրբանցքների, Կարապետյան, Շիրազի, Մազմանյան, Ռոստոմյան, Պարսեղովի փողոցների, «Դիագնոստիկա բժշկական կենտրոնի» ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: