Երևան-Գյումրի ճանապարհին՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարից զոհվածների ու վիրավորների ընտանիքներին աջակցություն կցուցաբերի նաեւ Գյումրիի քաղաքապետարանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանը:
Նա նշեց, որ դրամական աջակցություն կլինի տուժածներին՝ բուժման ծախսերը հոգալու համար, զոհվածներին եւս դրամական օժանդակություն կցուցաբերվի, հավանաբար հուղարկավորության ծախսերի հետ կապված, գումարների չափը կորոշի ավագանին:
Մեր տեղեկություններով՝ նախատեսվում է տուժածների ընտանիքներին մոտ 200 հազար դրամ եւ ավելի օգնություն ցուցաբերել: Վթարից զոհվածների եւ վիրավորների մեծ մասը գյումրեցիներ են:




























