Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 02.05-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-17 մինջհամայնքային ավտոճանապարհի Դալարիկ - Մյասնիկյան հատվածի 2-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի 91 ԼՏ 009 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 23-ամյա Ե. Հ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 300 մ գլորվել ձորը:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ե.Հ-ին, ով ուղեւոր Լ. Հ.-ի հետ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: