Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 11-ին, ժամը 19.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ախուրյան գյուղի ակումբի մոտակա տներից մեկում ջեռուցման համակարգը պայթել է, կա տուժած:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գրիգորյան փողոցի տներից մեկում պայթել է փայտի վառարանը, ինչից տան բնակիչ 87-ամյա Վ. Դ.-ն տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել է Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: