Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Վ.-ին պատկանող տան բակում այրվում է 7 տ պահեստավորված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.30-ին, մարվել՝ 04.30-ին: Այրվել է 3.5 տ անասնակեր: