Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս բաժին են հրավիրել 18-ամյա Նարեկ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հաղորդում է տվել, որ սեպտեմբերի վերջին Երեւանի Սեբաստիայի եւ Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտ իրեն են մոտեցել 2 անծանոթ անձինք, խաբեությամբ ուղեկցել Սեբաստիայի փողոցի հարակից այգի, ծեծի ենթարկել եւ դանակի սպառնալիքով հափշտակել պարանոցի շղթան` խաչով, ոչ թանկարժեք մետաղից պատրաստված թեւնոց, արեւային ակնոցներ եւ գրպանի փոքր դանակ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձինք են՝ 52-ամյա Քյարամ Մ.-ն եւ 33-ամյա Հակոբ Հ.-ն, որոնք տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկանության բաժին:

Հափշտակվածը մասամբ առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: