Երեւանի Շիրազի եւ Մազմանյան փողոցների խաչմերուկում, նոյեմբերի 10-ին, ժամը 23.10-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























