Տաշիրի Էրեբունի թաղամասի թիվ 4 շենքի բակում, նոյեմբերի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու` պատճառել մարմնական վնասվածք եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: