Քաղաքացի Արթուր Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացի Արթուր Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կազմել եւ քրեական գործին է կցել վկային, իբր, հարցաքննելու վերաբերյալ կեղծ արձանագրություն:

Կատարվում է նախաքննություն: