Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նամակներ է հղել Ազգային Ժողովի բոլոր 131 պատգամավորներին՝ կոչ անելով դեմ քվեարկել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» եւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի դեմ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նախաձեռնությունից:
Նախաձեռնության անդամները նաեւ կոչ են արել կառավարությանը հետ կանչել խնդրահարույց օրինագծերը: Պատգամավորներին ուղարկված նամակներում նախաձեռնության անդամները հանգամանալից կերպով ներկայացրել են վերամշակված նախագծերի փաթեթի խնդրահարույց կետերը եւ դրանց պոտենցիալ ռիսկերը: Նամակի բովանդակությանը կարող եք ծանոթանալ նախաձեռնության խմբում՝ https://www.facebook.com/groups/maternity/?fref=ts:





























