Փրկարար ծառայությունը նոյեմբերի 13-ին, ժամը 08.55-ին տեղեկատվություն է ստացել, որ Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 107 շենքի դիմաց վթար է եղել:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 34 PQ 527 պետհամարանիշի եւ «ՎԱԶ-2105» մակնիշի 19 ՏՏ 990 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ց. Ս.-ը (ծնվ. 1985 թ.), Դ. Ս.-ը (ծնվ. 1989 թ.) եւ Ա. Շ.-ը (ծնվ. 1976 թ.) տըեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:





























