Փրկարար ծառայությունը նոյեմբերի 12-ին, ժամը 22.39-ին ահազանգ է ստացել, որ Սեւանի թերակղզում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 29 OS 949 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: