ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երեկ՝ ժամը 23:15-ին, մահացել է դատապարտյալ, 1963թ. ծնված Տիգրան Վ.Ղազարյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿՀ ծառայությունից:

Ղազարյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժում է ստացել 2011 թվականից: Տ.Ղազարյանը 2011 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: