Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 17-ը, ավազակային հարձակման 2 դեպքից՝ 1-ը: Բացահայտվել է խարդախության՝ 10, գողության՝ 4, կողոպուտի եւ յուրացման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: