Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով մայրաքաղաքի մշակութային հաստատությունների հիմնանորոգման ծրագրում ընդգրկվել էին նաեւ տարիներ շարունակ ու նույնիսկ երբեւէ չվերանորոգված գրադարանները:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե այս տարի ամբողջությամբ հիմնանորոգվել եւ ամբողջությամբ նոր ու հարմարավետ պայմաններ է ապահովվել մայրաքաղաքի թվով 12 գրադարաններում:

Շինարարական աշխատանքների շրջանակում գրապահոցների, ընթերցասրահների եւ աշխատասենյակների ներքին հարդարման աշխատանքներից բացի ամբողջությամբ փոխվել են դռներն ու պատուհանները, վերանորոգվել եւ կահավորվել են նաեւ սանհանգույցները: