Սյունիքի մարզպետարանում Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նոր պետ է նշանակվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Նոր պետը Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանն է: Նրա նշանակման մասին խոսակցություններ կային դեռ մեկ ամիս առաջ: Նրա փոխարեն Սիսիանի դպրոցի տնօրեն կնշանակվի վերջինիս կինը, քանի որ նա դպրոցում տնօրենի հավաստագիր ունեցող միակ անձն է:

Առայժմ շարունակում է թափուր մնալ քաղաքաշինության վարչության պետի, մարզպետի տեղակալի պաշտոնները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո: աշխատանքից ազատման դիմում է գրել 18 տարի Քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Արշակ Ուստաբաշյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը, որը մեկ տարի առաջ էր անցել այդ պաշտոնին, նշանակվել էր  նախկին մարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամանակ:

Սեպտեմբերի 29-ին ազատման դիմում է գրել նաև մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը: