Ցեղասպանությունից հետո Թուրքիայի ազգայնական մի մասին հետապնդող հայերի նկատմամբ վախի հերթական դրսեւորումն է արտահայտվել ռասիստական բնույթ ունեցող Milli gazete պարբերականի հրապարակման մեջ։
Milli gazette պարբերականի կայքում «PKK-ի հետեւում սուննի մուսուլմաններ չկան» հրապարակման մեջ Մեհմեդ Շեւքեթ Էյգի անունով լրագրողը PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ստեղծումն ու գործունեությունը չի համարել քրդերի ձեռքի գործ՝ պնդելով, թե PKK-ի հետեւում չկան մուսուլման քրդեր։
Հոդվածագիրը պնդել է, թե PKK-ի հետեւում կանգնած մութ ուժերը չեն ցանկանում, որ Թուրքիայում խաղաղություն հաստատվի եւ անընդհատ լարվածություն են ստեղծում Թուրքիայում PKK-ի միջոցով։
«PKK-ի գաղափարական ուժերը հրեաներն են, ծպտյալ հայերը, Բագրատունիները, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը։ Այդ ուժերը խաղաղություն չեն ուզում եւ այս պատերազմը երբեք չի ավարտվի»-գրել է հոդվածագիրը։




























