Մայրաքաղաքի Գայի պողոտայում գործող բենզալցակայաններից մեկում հոկտեմբերի 17-ին, անհայտ անձը, օգտվելով աշխատակցի կարճատեւ բացակայությունից, բենզալցակայայանի աշխատասենյակից փող է գողացել։

Տարածքը հսկող տեսաձայնագրման սարքերն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ գողություն կատարած անձը եղել է Opel Vectra մակնիշի մեքենայով։ Մեքենան մի քանի անգամ վերավաճառված լինելու պատճառով՝ երկար ժամանակ չի հաջողվել բուն գողություն կատարողին հայտնաբերել։

Հետախուզական աշխատանքներից պարզվել է սակայն, որ գողություն կատարողը եղել է երեւանցի 26-ամյա Կարեն Սիմոնյանը, ով ինքնակամ է ներկայացել Նորք-Նորքի ոստիկանության բաժին եւ խոստովանել է իր արարքը։

«Մեքենայով կանգնեցի բենզակալոնկի դիմաց, բենզին էի ուզում լցնել, աշխատողը էնտեղ չէր, մտա, որ ձեն տամ, էնտեղ չէր, փող էր դրած, վերցրի, դուրս եկա»,- խոստովանեց Կարեն Սիմոնյանը։