Հիվանդանոցից, նոյեմբերի 12-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթոսկրի կոտրվածքով բուժօգնության է դիմել 43-ամյա Արմեն Զ.-ն եւ հայտնել է, որ վնասվածքն ստացել է Երեւանի Գրիգոր Լուսավորչի եւ Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ վիճաբանության ժամանակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 01.30-ին անհայտ անձը նստելով նրա վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի տաքսի ավտոմեքենան, հիշյալ փողոցների խաչմերուկում վիճաբանել եւ բռունցքով 2 անգամ հարվածել է նրա դեմքին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Զ.-ին նշված վնասվածքը պատճառել է 28-ամյա Արսեն Ե.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 13.00-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: