Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 13-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայում` «Վարդանանք» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող խանութի տանիքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 268 հասցեում չգործող խանութում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.26-ին, մարվել՝ 18.37-ին: Այրվել է տանիքը՝ 100քմ մակերեսով:




























