Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի13-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ ՃԿԿ օպերատիվ խումբը եւ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Նիսսան Թիանա» (վարորդ Ս. Մ.) մակնիշի 34 ZS 213 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի, հարվածել արգելապատնեշին, այնուհետեւ բախվելով «Լեոն» տաքսի ծառայությանը պատկանող «Դեու» մակնիշի S 5125 համարանիշի (վարորդ 32-ամյա Գ. Գ.) ավտոմեքենային՝ շրջվել:
19-ամյա Ս. Մ.-ն տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջի բուժօգնություն դուրս է գրվել, իսկ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 20-ամյա Դ. Մ.-ն եւ 21-ամյա Գ. Զ.-ն տեղափոխվել են «Թիվ 1 համալսարանական» կլինիկա:
Բժիշկները տուժաների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության
Հրշեջ-փրկարարները «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան ուղղել, հոսանքազրկել, տեղափոխել են ավտոքարշակի վրա եւ իրականացրել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:




























