Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, բերման են ենթարկել 28-ամյա Արա Հ.-ին, որը խոստովանել է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Քանաքեռավան-Մրգաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել եւ ծեծի է ենթարկել 54-ամյա Կարապետ Մ.-ին եւ 35-ամյա Ռոման Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջիններս հրավիրվել են բաժին, տվել խոստովանական բացատրություններ ու հայտարարել, որ իրենք եւս ծեծի են ենթարկել Արա Հ.-ին` պատճառելով վնասվածքներ:

Տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Կատարվում է հետաքննություն: