Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել 77-ամյա Ս. Խ.-ի դին:




























