Նոյեմբերի 13-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 5/3 հասցեի մոտից բերման են ենթարկել 36-ամյա Արմեն Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/ եւ 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով: