Հիվանդանոցից, նոյեմբերի 12-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «աջ այտոսկրի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա մի կին, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղի կանգառում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Մարմարաշեն գյուղի գյուղապետարանի հարեւանությամբ գտնվող կանգառում վրաերթի է ենթարկել վերջինիս` պատճառելով վնասվածքը:
Կատարվում է քննություն։




























