Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ, նոյեմբերի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «BYD» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 15-ամյա մի աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդն աղջկան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։




























