«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը եւս 4 ներկայացուցչություն է բացել:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր ներկայացուցչությունները գտնվում են մարզերում ՝ «ԱՐՏԱՇԱՏ» (ՀՀ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց, 23 շենք, 49/2), «ՀՐԱԶԴԱՆ» (ՀՀ, ք. Հրազդան, Մ. Բաղրամյան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 154, 2-րդ հարկի թիվ 9  տարածք), «ԳԱՎԱՌ» (ՀՀ, ք. Գավառ, Բոշնաղյան փողոց 1) եւ «ԵՂԵԳՆԱՁՈՐ» (ՀՀ, ք. Եղեգնաձոր, Մոմիկի փող. 6/Ա-44):

Այսպիսով, ԻՆԳՈ ԱՐՄՙԵՆԻԱ-ն դառնում է ավելի մոտ ոչ միայն մարզային բնակիչների, այլ նաեւ բոլոր նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Հայաստանով թե գործնական, թե զբոսաշրջության նպատակներով:

«Մենք նախատեսում ենք բացել եւս 10 ներկայացուցչություններ մարզերում, եւ ակնկալում ենք, որ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում»,- նշել է ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը, հավելելով, որ այդպիսով ընկերության ներկայացուցչությունների քանակը կգերազանցի երեք տասնյակը: