Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է մի շարք մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք ներկայացրել են հավատարմագրման գործընթացին, ընդունելության քննություններին եւ իրենց ղեկավարած բուհերի հետագա գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ամփոփելով քննարկումը՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է բարձրաձայնված խնդիրները գրավոր ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: